Համագործակցության հուշագիր «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի և «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջև
Մարտի 5-ին «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (Վանաձորի պետական համալսարան)` ռեկտոր Ռուստամ Սահակյանը և «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ- ի «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի նախատեսվում է համագործակցություն հետևյալ ուղղություններով.
- կրթական ծրագրերի համատեղ մշակում,
- ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հնարավորության ընձեռում։
Շնորհակալություն ենք հայտնում «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։



