Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ
Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ս/թ. հոկտեմբերի 25-ի N04/03․79/36763-2021 գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի ընթացքում COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը՝ հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ ս/թ.-ի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը Վանաձորի Պետական Համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է առցանց ուսուցմամբ (տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ելնելով նաև բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից ):
Ընթացիկ քննությունների անց կացման վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան դեկանատներից: