Գուգարքի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը
Նոյեմբերի 28-ին Գուգարքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցին Վանաձորի պետական համալսարան` Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Շողիկ Ղուկասյանի՝ «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների շարքում» թեմայով բանախոսությունը լսելու։
Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Բանախոսությանը հաջորդեցին ակտիվ հարցուպատասխանը, արդյունավետ քննարկումները, որոնք նպաստեցին աշակերտների գիտելքիների ընդլայմանը։




