«Պատմություն» մասնագիտության ուսանող Գոռ Հարությունյանի մարզական նոր նվաճումը
Ապրիլի 18-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ընդունեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանին և նույն ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանին:
Ռեկտորը շնորհավորեց Գոռ Հարությունյանին՝ Երևանում կայացած ՀՀ սամբոյի առաջնությանը 88 կգ քաշային կարգում հանդես գալու և երկրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ: Ռուստամ Սահակյանի հետ զրույցում Գոռը նշեց, որ ավելի մեծ ակնկալիքներ ուներ մրցաշարից, բայց ստացած վնասվածքը թույլ չտվեց առավել լավ հանդես գալ:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը շնորհավորում են սիրելի ուսանողին և մարզիկին՝ մաղթելով վնասվածքի արագ ապաքինում և ավելի մեծ հաղթանակներ մարզական կյանքում: