Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը: Նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ, օրակարգի հաստատմամբ:
ՎՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս Բենիկ Վարդանյանի դոցենտի գիտական աստիճան ստանալու համար՝ պատմության ամբիոնի վարիչ պ․գ․դ․ պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը, ներկայացրեց Բենիկ Վարդանյանի մասնագիտական գործունեությունը։ Տեղի ունեցավ փակ քվեարկություն և գիտխորհրդի ներկա 33 անդամների 26 կողմ, 3 դեմ ձայնով այն հաստատավեց։
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց ՎՊՀ ամբիոնների՝ 2023-2024թթ. ուստարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծությունը:
Գիտական խմբերի ղեկավարները ներկայացրեցին հաշվետվություններ 2023 և 2024թթ. ուսումնական տարում հաստատված գիտական խմբերի կատարած աշխատանքների վերաբերյալ: Կարևորվեց բուհի դասախոսների գիտական հոդվածների տպագրումը մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերում, պարբերականներում, մասնավորապես «Scopus» («Սկոպուս») գիտական շտեմարանում։
Օրակարգի վերջին հարցը՝ 2024-2025 ուս տարվա ՈՒԳԻ-ի աշխատանքային պլանը ներկայացրեց ՈՒԳԸ-ի նախագահ Լիլիթ Հակոբյանը։ Գիտխորհրդի ադամների կողմից այն հաստատվեց միաձայն։