2025Թ.  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ` ԺԱՄԸ  10։30 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ  ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1․ Վանաձորի պետական համալսարանի 2026/2027 ուստարվա մագիստրոսի   կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի,  վարձավճարների և ընդհանուր տեղերի քանակի հաստատում: Զեկ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան

2․ Հաղորդում համալսարանում հրատարակչական աշխատանքների  վերաբերյալ: Զեկ. գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան

3․ Հաղորդում նոր ուսումնական պլանների ձևավորման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Զեկ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան

4․ Հաղորդում՝ ՎՊՀ–ում կազմակերպված վերապատրաստումների,  ՊԴ և ՈՒՕ  աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման և ներդրման  վերաբերյալ: Զեկ. կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վ․Նազարյան

5․ Հաղորդում 2025-26 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վերաբերյալ: Զեկ. ընդունող հանձնաժողովի պատասխանատու  քարտուղար Վ․Նազարյան

6. Հաստատել հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրի (022201․01․7) ուսումնական պլանում կատարված համապատասխան փոփոխությունը․ «Կամընտրական դասընթացներ» կրթամասի «Աշխարհաքաղաքական տեղաշարժերը 20-րդ դ․ և  21-րդ դ․ սկզբին» դասընթացը փոխարինել «Ադրբեջանի էթնիկ և կրոնական քարտեզը» դասընթացով։ Զեկ. հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան  Մ․ Բրուտյան

7․ Կարգերում,  կանոնակարգերում և ընթացակարգերում առաջարկվող փոփոխությունների քննարկում և հաստատում: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգում» հանձնաժողովի կողմից կանոնակարգում առաջարկված փոփոխությունների նախագծի քննարկման և հաստատման հարցը։ Զեկ. ռեկտորի  ժ/պ  Ա․Ծատուրյան

Previous Article
Next Article