2024Թ.  ՓԵՏՐՎԱՐԻ  29-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2024ԹՓԵՏՐՎԱՐԻ  29ԻՆ` ԺԱՄԸ  11.00ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1․ Մասնագիտական վերջնարդյունքների ձևավորմանն ուղղված դասավանդման և ուսումնառության կիրառվող մեթոդների շարունակական վերանայում և ընդլայնում։

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան

2․ Ուսանողների կարիքների վերհանում:

Զեկ.՝ ՎՊՀ ՈՒԽ նախագահ Վ․Հակոբյան

3Պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․ պրոֆեսոր Ֆ․ Մովսիսյանի՝ «Մասոնությունը Հայոց մեջ» թեմայով մենագրությունը  Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայակական հիմնադրամի մրցույթին ներկայացնելու և երաշխավորելու հարցը։

Զեկ.՝ ՎՊՀ գիտքարտուղար Ս․Բեժանյան

4Երաշխավորել ներքոնշյալ դասախոսների թեկնածությունները՝ ստանալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու իրավունք․

  • պատմության ամբիոնի դոցենտ Ա․ Մելիքյան,
  • մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վ․Միրզոյան։ 

Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով

 պրոռեկտոր Վ.Հովսեփյան

5․2023-2024  ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Հերմինե Այվազյանի  ատենախոսության թեմայի հաստատումը:

Զեկ.՝ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար    Ա. Հարությունյան

6․1․ Ընթացակարգի  քննարկում և հաստատում:

Էրազմուս+ ծրագրի Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց կրթության որակի ամրապնդում» /MEDIA/ (թիվ 101082889 դրամաշնորհային պայմանագիր) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի  «MEDIA կենտրոնի» ընթացակարգ։ 

Զեկ.՝ «MEDIA» նախագծի տեղական համակարգող Հ․Գրիգորյան

6․2․Կարգի փոփոխության քննարկում և հաստատում:

  • ‹‹Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի վերաբերյալ առաջարկություններ։

Զեկ.՝ ուսումնամեթոդական հանձնաժողվի նախագահ Լ.Կոստանդյան

Ծանոթություն.  — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր    առաջ:                 բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –29․02.2024թ.:   

Previous Article
Next Article