Տեղի ունեցավ նոյեմբեր ամսվա գիտխորհրդի նիստը

  Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը։

  Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը զեկուցեց  համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ։ Այնուհետև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե  Կոստանդյանը զեկուցումով հանդես եկավ  հեռավար ուսուցմամբ ՄԿԾ-ների, կարճաժամկետ և միջգիտական կրթական ծրագրերի մշակման և ներդրման վերաբերյալ:

 Օրակարգի հաջորդ հարցերը ներկայացրեց կրթական բարեփոխումների և վերապատրաստման  ղեկավար Վաղինակ Նազարյանը.

  • ՎՊՀ–ում կազմակերպված վերապատրաստումների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման և ներդրման վերաբերյալ:
  • 2024-2025 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության քննություների արդյունքների մասին:

Գիտխորհուրդը հաստատեց բակալավրի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի «Սերվիս» մասնագիտության փոփոխված ուսումնական պլանը ինչպես նաև «ՎՊՀ» հիմնադրամի գիտխորհրդին կից ուսումնամեթոդական հանձնաժողովի ուսանող անդամի թեկնածությունը։

Օրակարգում յոթերորդ կետով դրված էր  2024-2025 ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Ասյա Աբովյանի ատենախոսության գիտական ղեկավարի, ուսումնական և անհատական պլանների հաստատումը: Զեկուցումով հանդես եկավ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը։

Օրակարգային վերջին հարցը՝ «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Արխիվավարման ընթացակարգում փոփոխություններ կատարելու մասին  ներկայացրեց իրավաբան Քրիստինե Ղազարյանը։

Previous Article
Next Article