Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը
2025թ․ մարտի 27-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյան անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը, մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների և երիտասարդ հետազոտողների ներգրավվածության վերաբերյալ զեկույց։
Գիտխորհրդի անդամների կողմից ի գիտություն ընդունվեց և հաստատվեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի վերլուծությունը։
Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Վանաձորի Հ․ Թումանյան անվան պետական համալսարան» հիմնադրամի 2025թ․ գիտական խմբերի հայտերն ուսումնասիրող հանձնաժողովի կարծիքը ներկայարած հայտերի վերաբերյալ։Գիտխորհուրդը հաստատեց բոլոր ներկայցված հայտերը միաձայն:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի կարիքների վերհանումն ու վերլուծությունը։
Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի քարտուղար Սեդա Բեժանյանը ներկայացրեց Օտար լեզուների և գրականության, հայոց լեզվի և գրականության ամբիոնների ավագ դասախոս Էլֆիկ Զոհրաբյանի՝ դոցենտի գիտական կոչման հայցման համար համապատասխան փաստաթղթերը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Էլֆիկ Զոհրաբյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում:





