Կայացավ 2025 թվականի գիտխորհրդի տարեվերջյան նիստը
Դեկտեմբերի 25-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը։ Օրակարգը հաստատվեց միաձայն։
Մանրամասները ներկայացնում ենք ստորև։
Գիտական խորհրդի կողմից ի գիտություն ընդունվեցին հումանիտար, բնական և հասարակական գիտությունների ֆակուլտետների դեկանների 2025 թ․ տարեկան հաշվետությունները։ Քննարկվեց և հաստատվեց նաև միջանկյալ քննությունների կազմակերպման և վերահսկողության գործընթացի վերաբերյալ հաշվետվությունը։
Ի գիտություն ընդունվեցին ուսումնական և գիտական գծով պրոռեկտորների ներկայացրած տարեկան հաշվետվությունները։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանն առաջարկեց համալսարանում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ հարցերը և ներկայացնել հոգաբարձուների խորհրդին։ Զեկույցն ընդունվեց ի գիտություն։
Նիստի ընթացքում գիտական խորհուրդը երաշխավորեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Հայկ Ավագիմյանին՝ դիմելու բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու իրավունք ստանալու համար։
Գիտահետազոտական աշխատանքների նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց պատմության ամբիոնի չորրորդ կուրսի հայցորդների՝ Տատյանա Օհանյանի և Էլեն Շարոյանի ատենախոսությունների վերնագրերի փոփոխության հարցը, ինչպես նաև՝ 2025-2026 ուստարվա պատմության ամբիոնի առաջին կուրսի հայցորդ Գոհար Գաբոյանի և հայոց լեզվի և գրականության առաջին կուրսի հայցորդ Մարինե Քալաշյանի անհատական պլանների հաստատման հարցերը։ Զեկույցները հաստատվեցին գիտխորհրդի կողմից։
Գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց ՎՊՀ իրավաբան Մ․ Կարապետյանի՝ կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների վերաբերյալ ներկայացրած զեկույցը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը։









