2025Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1․ 2025թ․ տարեկան հաշվետվությունների քննարկում և հաստատում. Ֆակուլտետների  տարեկան հաշվետվություններ՝ ընդգրկելով «Միջանկյալ քննությունների կազմակերպման և վերահսկողության գործընթացի վերաբերյալ հաշվետվությունը»։
Զեկ․ Ֆակուլտետների դեկաններ

Ուսումնական աշխատանքների հաշվետվություն
Զեկ․ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան

Գիտական աշխատանքների հաշվետվություն:
Զեկ․ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան

2. Կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ հարցի  քննարկում և հոգաբարձուների խորհրդին ներկայացում։

(«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրություն, VI. ՎՊՀ-ի մարմինները, 49. Գիտական խորհուրդը՝ 2.կետ)

Զեկ. Համալսարանի ռեկտոր Ա․Ծատուրյան

3. Երաշխավորել ներքոնշյալ դասախոսի թեկնածությունը՝ ստանալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու իրավունք․

մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Հ․ Ավագիմյան։ 

Զեկ.՝ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյան

4․ Պատմության ամբիոնի չորրորդ կուրսի հայցորդների ատենախոսությունների վերնագրերի փոփոխության հարցը։

Զեկ.՝ Գիտահետազոտական աշխատանքների նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար՝ Ա. Հարությունյան

5․ 2025-2026 ուստարվա պատմության ամբիոնի առաջին կուրսի հայցորդ Գոհար Ստեփանի Գաբոյանի և հայոց լեզվի և գրականության առաջին կուրսի հայցորդ Մարինե Մերուժանի Քալաշյանի  անհատական պլանների հաստատման հարցը:
Զեկ.՝ Գիտահետազոտական աշխատանքների նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար՝ Ա. Հարությունյան

6. Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների քննարկում և հաստատում:

1․ «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործավարության կարգ։

2․ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդին կից մրցույթային հանձնաժողովի կանոնակարգ» 
Զեկ․ՎՊՀ  իրավաբան Մ․ Կարապետյան

Ծանոթություն.-ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 2 օր առաջ:
բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական-գիտ.- Գիտ.խորհուրդ – 25.12.2024թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան

19.12.2025թ.

Previous Article
Next Article