Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

2025 թ․ նոյեմբերի 26-ին  «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում  կայացավ  գիտխորհրդի  հերթական նիստը։

Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ համալսարանի գիտական խորհրդի անդամները շնորհավորեցին  մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ  դասախոսներ Գագիկ Էմինյանին և Լուսիկ Միրաբյանին՝ դոցենտի կոչում ստանալու կապակցոթյամբ։

Գիտխորհրդի քննարկմանը և հաստատմանը ներկայացվեցին օրակարգային մի շարք հարցեր՝

  • հաստատվեց  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի զեկույցը՝ Վանաձորի պետական համալսարանի 2026-2027 ուստարվա մագիստրոսի   կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի,  վարձավճարների և ընդհանուր տեղերի քանակի վերաբերյալ,

  • ի գիտություն ընդունվեց նոր ուսումնական պլանների ձևավորման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հաղորդումը,

  • ի գիտություն ընդունվեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի հաղորդումը՝  համալսարանում հրատարակչական աշխատանքների  վերաբերյալ,

  • ի գիտություն ընդունվեց կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանի հաղորդումը՝ Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված վերապատրաստումների,  ՊԴ և ՈՒՕ  աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման ու ներդրման վերաներյալ,

  • ի գիտություն ընդունվեց  ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի՝  Վ․ Նազարյանի՝  2025-2026  ուտարվա  վերաբերյալ  հաղորդումը։

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան  Մարիյա Բրուտյանը գիտխորհրդի հաստատմանը  ներկայացրեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն»  մասնագիտության  մագիստրատուրայի  կրթական  ծրագրի (022201․01․7) ուսումնական պլանում կատարված համապատասխան փոփոխությունը` առաջարկելով «Կամընտրական դասընթացներ» կրթամասի «Աշխարհաքաղաքական տեղաշարժերը 20-րդ  դարում   և   21-րդ   դարասկզբին» դասընթացը  փոխարինել  «Ադրբեջանի  էթնիկ և կրոնական քարտեզը» դասընթացով։                                                                                                                                         

Գիտական  խորհուրդը  քննարկեց  և  հաստատեց  հարցը։ Համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգում» հանձնաժողովի  կողմից  առաջարկված փոփոխությունների նախագիծը, որը հաստատվեց գիտական խորհրդի կողմից։                                                                                      

Previous Article
Next Article