ԿԱՅԱՑԱՎ ՎՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Ս․թ․ մայիսի 14-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի արտահերթ նիստ:
Հաստատվեց գիտական խորհրդի արտահերթ նիստի օրակարգը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր–2025» մրցույթի շրջանակներում՝ «Գրական արևելահայերենի կառուցատիպը` նորագույն լեզվաբանության հայեցակերպերով» թեմայով մասնակցելու հայտի երաշխավորման ներկայացնելու հարցը։
Մասնակցելու հայտի երաշխավորման ներկայացնելու հարցը ներկայացրեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Դ.Գյուլզատյանը։
Գիտական խորհուրդը միաձայն հավանություն տվեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Դ.Գյուլզատյանի կողմից ներկայացված «Գրական արևելահայերենի կառուցատիպը` նորագույն լեզվաբանության հայեցակերպերով» թեմայով նախագծին և երաշխավորեց դիմելու ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր–2025» մրցույթի հայտին՝ ֆինանսավորում ստանալու համար։