Գիտական գրականության նվիրատվություն համալսարանին

2025թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ համագործակցային կարևոր միջոցառում, որին մասնակցեցին Վանաձորի, Շիրակի, Գավառի պետական համալսարանների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և  Կաճառ գիտական կենտրոնի ներկայացուցիչները։  Վանաձորի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը և համալսարանի գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը։                                       

Մարզային բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր Արևելագիտության ինստիտուտի կողմից գիտական գրականության  նվիրաբերումը և հետագա համագործակցությունների խթանումը։

Արևելագիտության ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն  նվիրաբերեց համալսարաններին և  գիտական կենտրոնին։

Վարդուհի Հովսեփյանը բարձր գնահատեց  Արևելագիտության  ինստիտուտի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց համալսարանի գրադարանին արժեքավոր գիտական գրականություն նվիրաբերելու և համալսարանի գիտակրթական միջավայրի հարստացմանը նպաստելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին  Վանաձորի պետական համալսարանի և Արևելագիտության ինստիտուտի միջև ապագա համագործակցության իրականացման  քայլերը։

Previous Article
Next Article