«Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագիրը կրող 14-րդ հանրապետական  գիտաժողով

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում  Ուսանողական գիտական ընկերության կողմից ապրիլի 29-ին կայացավ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագիրը կրող 14-րդ հանրապետական գիտաժողովը:

Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկան «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը և  ՈւԳԸ  նախագահ Լիլիթ Հակոբյանը։

Լիագումար նիստը վարեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը։

Հանրապետական 14-րդ գիտաժողովի լիագումար նիստին ելույթ ունեցան  Վանաձորի պետական համալսարանի ուսանողներ Ալեքսան Խառատյանը՝ «Սնման ռեժիմի ճիշտ կազմակերպումը Ժիլբերի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ» զեկույցով, և  Հերիք Մաղաքելյանը՝  «Կիլիկիայի արտաքին քաղաքականությունը Նղրյան դինաստիայի օրոք» զեկույցով:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 8 մասնագիտական բաժանմունքներում:

Զեկուցումներով հանդես եկավ  60  ուսանող՝ Վանաձորի, Գորիսի, Գավառի,  Շիրակի պետական համալսարաններից։ Գորիսի և Գավառի պետական համալսարանների ուսանողները գիտաժողովին մասնակցեցին հեռավար ձևաչափով։

Գիտաժողովի ավարտին զեկուցողները ստացան մասնակցության հավաստագրեր:

Պարգևատրվեցին նաև յուրաքանչյուր բաժանմունքի լավագույն  զեկույցները, որոնք ընտրվել էին բաժանմունքների ղեկավարների կողմից։ Դրանք են՝ 

Վարսենիկ Ալեքյանի  «Մայիսյան հերոսամարտերի ազդեցությունը ազգային ինքնության տեսանկյունից» զեկույցը,

 Նանե Գևորգյանի «Հայկական հարսանեկան արարողության մասնակիցների մշակութային տարբերությունների ուսուցումը անգլիախոս հանրությանը» զեկույցը,

Մարինա  Ուսուբովայի «Мифосимволика в поэзии Вяч. Иванова» զեկույցը,

 Վիտալինա Սամսոնովայի «Կաթի ցուցանիշների կեղծման հայտնաբերման եղանակների համեմատական վերլուծություն» զեկույցը,

Հայարփի Վարդանյանի «Ըստ ժանրերի՝ գրքերի դասակարգման համար գրական ստեղծագործությունների սեփական բազայի ստեղծում՝ հայտնի էլեկտոնային գրադարանների հիման վրա» զեկույցը,

Գոհար Դավթյանի « Գնդի ծավալի N-չափի Էվկլիդյան տարածությունում» զեկույցը,

Ավետիք Ղանադյանի «Երիտասարդների մոտ անորոշության հանդեպ հանդուրժողականության և անձնային որակների ուսումնասիրություն» զեկույցը,

 Լուսինե Հարությունյանի «Վենչուրայի ֆինանսավորման առանձնահատկությունները արտերկրում և  ՀՀ-ում» զեկույցը։

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Սահակյանը հանդիպում ունեցավ Շիրակի պետական համալսարանի ուսանողուհի Վարսենիկ Ալեքյանի հետ, որին հանձնեց   համալսարանի խորհրդանիշներով հուշանվեր:

Previous Article
Next Article