Գիտահետազոտական սեմինար՝ «Ոչ Էվկլիդյան երկրաչափության (սֆերիկ երկրաչափություն և Լոբաչևսկու երկրաչափություն) մի քանի հարցեր» թեմայով

Մայիսի 22-ին Վանաձորի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում անցկացվեց գիտահետազոտական սեմինար՝ «Ոչ Էվկլիդյան երկրաչափության (սֆերիկ երկրաչափություն և Լոբաչևսկու երկրաչափություն) մի քանի հարցեր» թեմայով։ Սեմինարը վարեց մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Մելիս Սաքանյանը։

Մ․ Սաքանյանը հասանելի և հետաքրքրաշարժ ձևով ներկայացրեց բարդ տեսական հարցերը՝ ընդգծելով ինչպես սֆերիկ, այնպես էլ Լոբացհևսկու երկրաչափության պատմական, տեսական  և տրամաբանական հիմքերը,  ժամանակակից կիրառությունները։

Սեմինարին մասնակցում էին ամբիոնի դասախոսներ, ուսանողներ և մագիստրանտներ։ Սեմինարը մեծ հետաքրքրություն առաջացրեց և հնարավորություն տվեց քննարկել արդիական հարցեր մաթեմատիկայի ոլորտում՝ ուշադրությունը բևեռելով տարածական տեսությունների և այլընտրանքային երկրաչափական մոդելների վրա։

Previous Article
Next Article