Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին
Բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ Թեմուրյան Մարինե Վոլոդյայի
հեռ. (+374.322) 4-30-96 (ներքին 155)
էլ. Հասցե- vphhashvap2018@gmail.com
Վարդումյան Իզաբելա Հարությունի — Գլխավոր հաշվապահի տեղակալ
Ադամյան Մելինե Բորիսի – Հաշվապահ
Հովսեփյան Մարուսյա Աշոտի – Հաշվապահ / Քոլեջ/
Սաքանյան Հեղինե Թելմանի — Հաշվապահ /Հենակետային վարժարան /
Ստեփանյան Անահիտ Ռուբենի – Մասնագետ
Զարգարյան Արմինե Էդիկի — Տնտեսագետ
Մաթևոսյան Գոհար Գեորգիի- Հաշվապահ
Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի գործառույթներն են.
— օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ֆինանսական ռեսուրսների կառավարման հետ կապված գործառույթների իրականացում և ապահովում,
-կատարել հաշվապահական հաշվառման աշխատանքներ՝ կապված տնտեսական գործառնությունների հետ՝ ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով (հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների, պարտավորությունների, ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերի, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումներ),
— կազմակերպել ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում, դրանց կանոնակարգման հետ կապված միջոցառումների նախապատրաստում ու իրականցում,
— կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացում,
— հաշվապահական հաշվառման քաղաքականության կազմակերպում` հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անրաժեշտությունից,
— նյութական սեփականության պահպանման վերահսկողություն,
-«Գնումների մասին» օրենքի պահանջների համաձայն գնման պատասխանատու ստորաբաժանման գործառույթների կազմակերպում և համակարգում,
-սահմանված կանոններին համապատասխան Համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների հաշվառում,
-հաշվառում է պետական բյուջե կատարվող վճարումները, պետական սոցիալական ապահովության և այլ մարմիններ կատարվող մուծումները, կապիտալ ներդրումները, ֆինանսավորման հետ կապված միջոցները,
— ստուգում է կառուցվածքային ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կազմակերպումը, ժամանակին հրահանգավորում է աշխատակիցներին` հաշվետվության և տնտեսական վերլուծության հետ կապված հարցերով, — բյուջեի նախագծի կազմում
-պահպանում է ապրանքանյութական արժեքների ընդունման և բաց թողնման ձևակերպման կանոնները,
— վերահսկում է աշխատավարձի ֆոնդի ճիշտ ծախսումը, ֆինանսական և դրամարկղային կարգապահության պահպանումը,
— սահմանված կանոններին համապատասխան գրանցում է դրամական միջոցները, ապրանքանյութական արժեքները, հիմնական միջոցները /ֆոնդերը/, հաշվարկները և ֆինանսական պարտավորությունները,
— ապահովում է փաստաթղթերի և կատարվող աշխատանքների (ծառայությունների) օրինականությունը և ժամանակին ձևակերպումը,
— վերահսկում է կնքված պայմանագրերի շրջանակներում կատարվող ձեռբերումների ապահովումը,
— հաշվառում է ձեռքբերվող ապրանքանյութական արժեքները,
— վերահսկում է ապրանքների մուտքը պահեստ և Համալսարանում եղած գույքի շարժը,
— կազմակերպում է նյութական արժեքների տարեկան գույքագրման, ոչ պիտանի գույքի, խոտանման և ոչնչացման փաստաթղթքվորումը և հաշվառումը,
— վերահսկում է գործատուի կողմից պետական բյուջե փոխանցվող սոցիալական հատկացումների չափի հաշվարկը` համաձայն յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկած աշխատավարձերի,
-վերահսկում է աշխատողներին և այլ ֆիզիկական անձանց տված եկամուտների մասին տարեկան հաշվետվությունը,
— կազմակերպել առկա, հեռակա ուսուցման համակարգերի, վարժարանի, քոլեջի ուսման վճարների մուտքագրման և հաշվառման, պարտքերի հաշվեգրման գործընթացը,
— ուսման վճարների պարտքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
-վերահսկել ուսման վճարների զեղչերի հաշվարկման և հաշվառման աշխատանքները,
-ուսանողներին հաշիվ-ապրանքագրերի տրամադրում` ուսման վճարների փոխանցման համար,
— կրթաթոշակների հաշվարկում վճարում
— բյուջեի կողմից հատկացված միջոցների առանձին հաշվառման կատարում, կազմում է նախարարություն ներկայացվող հաշվետվություններ` ըստ նպատակային ֆինանսավորման ուղղությունների,
-իրականացնում է ՀՀ կառավարության կողմից ընդունված, նախարաության միջոցով բուհին իջեցված օրենքների կատարումը,
-վերահսկել տարբեր ստորաբաժանումների նպատակային հատկացումների ծախսերը:
-կազմակերպում է հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների նախահաշվարկները և ժամանակին արտահայտում դրանք հաշվապահական հաշվառման հաշիվներում,
-ապահովում է փաստաթղթերի և կատարվող աշխատանքների (ծառայությունների) օրինականությունը և ժամանակին ձևակերպումը
Ապրանքանյութական արժեքների հաշվառման գծով իրականացնում է գնորդների մատակարարների վերլուծական և ընդհանրացված հաշվառում, հաշիվ ապրանքագրերի և վավերագիր հաշիվների դուրս գրման ներմուծում և գրանցում, համապատասխան վճարումների իրականացում,
-Իրականացնում է հիմնական միջոցների, ապրքանքանյութական արժեքների գրանցման կազմում, մասնակցում է գույքագրման գործընթացաին, կազմում է ամփոփ հաշվետվություհններ, գույքագրման
-Կազմում և ՎՊՀ Հոգաբաձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՎՊՀ գալիք տարվա համախառը նախահաշիվը, նախորդ տարվա կատարողականը, վերջին 5 տարիների կտրվածքով գրաֆիկական, աղյուսակային վերլուծությունները,
-կազմում է ՎՊՀ բյուջեի եռամսակային կատարողականներ, բյուջեի հետ կապված ԿԳՄՍՆ եռամսակային հաշվետվություններ
-պատրաստում է հաշվետվություններ փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների վերաբերյալ,
-հավաքագրում է Համալսարանի ֆինանսական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնում է միկրոտնտեսական վերլուծություններ,
-իրականացնում է ֆինանսական վերլուծություն, այդ թվում ֆինանսական գործակիցների, տարատեսակ հաշվետվություններ, փաստացի և պլանային ցուցանիշների վերլուծություններ և այլ անհրաժեշտ հաշվետվություններ,
-կատարում է եկամտի և ծախսերի պլանավորում,
-պատրաստում է մարքեթինգային գործողություններին առնչվող ֆինանսական վերլուծություններ
Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժինը Համալսարանի հիմնական ստորաբաժանումներից է, կազմավորվել է 1969թ. (մինչև 2018թ.՝ Հաշվապահություն): 1969 թ-ից մինչ այժմ ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժինը ղեկավարել են.
- Երվանդ Գևորգյան 1969թ.
- Ռոզա Դոլմազյան – 1970-1999թթ.
- Լեոնիդ Մեսրոպյան – 1999-2002թթ.
- Գոհար Բաղդասարյան – 2002-2019թթ.
- Ղուկաս Ղուկասյան – 2019-2021թթ
- Անուշ Մոսինյան – 2021թ – մինչ օրս: