Պարգևատրվեցին «Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթի հաղթողները
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում պարգևատրվեցին «Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթի հաղթողները: Պարգևատրման արարողությանը ներկա էին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի պետ Արմենուհի Հարությունյանը, բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը:
Ասմունքի մրցույթի երկրորդ և երրորդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով, իսկ 16 մասնակիցներ արժանացան շնորհակալագրերի՝ տպավորիչ ելույթի համար:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր հաղթողներին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ: