Ե՛վս մեկ հաղթանակ

Ե՛վս մեկ հաղթանակ

2022 թ. մայիսի 16-ին Հայաստանի  Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում անցկացվեց՝ «Ռուսաստան. սեր՝ առանց սահմանների» («Россия: любовь без границ») խորագրով ռուսաց լեզվից VI հանրապետական ուսանողական օլիմպիադայի արդյունքների ամփոփման արարողությունը:  

Օլիմպիադան անցկացվել է ապրիլ-մայիս ամիսներին: Մրցույթի մասնակիցները ներկայացրել են հետևյալ թեմաներով իրենց կողմից գրված էսսեներ.

«Պետք է ապրել, պետք է սիրել, պետք է հավատալ» / «Надо жить, надо любить, надо верить» (Л.Н. Толстой)/

«Որքան էլ տխուր է այս անհասկանալի աշխարհում, միևնույնն է, այն հիասքանչ է» / «Как ни грустно в этом непонятном мире, он всё же прекрасен…» (И.А. Бунин)/

«Իսկական մարդը և հայրենիքի որդին մեկնույնն է» / «Истинный человек и сын Отечества есть одно и то же» (А.Н. Радищев)/

«Սովորեք բոլորից, բայց մի ընդօրինակեք ոչ մեկին» / «Учитесь у всех – не подражайте никому» (М. Горький)/

«Խիղճը Աստծո գործողությունն է մարդու մեջ» / «Совесть – это действие Бога в человеке» (Ф.М. Достоевский)/

 Օլիմպիադային ներկայացվել է ընդհանուր թվով 96 էսսե՝ ՀՀ 16 պետական բուհերից: ՎՊՀ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից մասնակցել են 4 ուսանողներ՝ Աննա Ղազարյանը («Ռուսաց լեզու և գրականություն», 1-ին կուրս), Ռուզաննա Սաֆարյանը («Ռուսաց լեզու և գրականություն», 1-ին կուրս), Սյուզաննա Թովմասյանը («Ռուսաց լեզու և գրականություն», 1-ին կուրս), Վահե Բաղդասարյանը («Ռուսաց լեզու և գրականություն», 4-րդ կուրս):

Մեր բուհից մասնակիցներից Աննա Ղազարյանը դարձավ օլիմպիադայի հաղթող՝ «Պետք է ապրել, պետք է սիրել, պետք է հավատալ» վերնագրով էսսեի համար:

Օլիմպիադայի կազմակերպիչները ողջունեցին մասնակիցներին և հյուրերին, հաղթողներին հանձնեցին դիպլոմներ և հուշանվերներ, իսկ  մասնակիցներին՝ մասնակցության վկայականներ:

Խորին շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի կազմակերպիչներին՝ Երևանի Ռուսական տան ներկայացուցչությանը և Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիային:

Previous Article
Next Article