Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներն այցելեցին Վանաձորի պետական համալսարան

Մարտի 4-ին բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ  հատուկ դպրոցի 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտներին։

 Հանդիպման  մեկնարկին աշակերտներին ողջունեցին և համալսարանի զարգացման տեսլականը ներկայացրին ՎՊՀ ռեկտոր,մանկ․գիտ․դոկտոր Արմեն Ծատուրյանը, գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար, կ.գ.թ., դոցենտԱրմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հերմինե Գրիգորյանը,  բուհ-դպրոց կապի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը։

Համալսարանի մասին պատմող տեսանյութի դիտումից հետո դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց քիմիայի և կենսաբանությանլաբորատորիաներում, որտեղ աշակերտները ծանոթացան փորձարարական հնարավորություններին և գործնական միջավայրին։ Այցն ամփոփվեց Մերգելյանի անվան ինովացիոն կենտորում (Smart Caffe), որտեղ ներկայացվեցին ուսանողների ինքնակրթության, ստեղծագործական մտքի զարգացման և ժամանակակից ուսումնական միջավայրի առավելությունները։

Previous Article
Next Article