Ավարտվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացների 1-ին փուլը
Ավարտվեց Վանաձորի պետական համալսարանի կողմից կազմակերպված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների 1-ին փուլը, որին մասնակցեց 150 ուսուցիչ:
Վերապատրաստումներն իրականացվել են դասավանդման մեծ փորձառություն ունեցող մասնագետների կողմից՝ ապահովելով արդյունավետ ու համակողմանի համագործակցություն:
2022թ. հերթական ատեստավորան ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակցության նախնական հայտագրումը շարունակվում է:
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների 2-րդ փուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին, հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ, 3-րդ փուլը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հարցերի դեպքում՝ զանգահարել 077- 94 -63-87 հեռախոսահամարով: