SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՊՀ-ում

Ս/թ փետրվարի 14-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի երկրորդ պիլոտային դասընթացը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:

Մինչև դասընթացի սկսվելը ՎՊՀ  ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպում ունեցավ SMARTI նախագծի արտաքին փորձագետներ, Լիվերպուլի գործընկեր համալսարանի աշխատակիցներ Ամանդա Մեյսոնի և Քեյսի Բոմոնտի, ինչպես նաև նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանի հետ: Նրանք քննարկեցին նախագծի շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին առնչվող հարցեր: Դասընթացն անցկացնող  ՎՊՀ դասախոսներն էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Արինե Դանիելյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արմինե Գևորգյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․Գոհար Դոխոլյանը և մաթեմատիկայի և ինֆորմատիկային ամբիոնի ասիստենտ, տեխ․գ․թ․ Նունե Խուբլարյանը, որոնք դասերը մշակել և բարելավել էին ԱԴԼ հետևյալ երկու  մոդուլների առաջին պիլոտի գնահատման արդյունքների հիման վրա․

 Մոդուլ 1․ Ուսանողակենտրոն և խառնուսուցման /ՏՀՏ/ էլեկտրոնային ուսուցման հիման վրա իրականացվող հաղորդակցական դասավանդման մոտեցում,

Մոդուլ 7․ ԱԴԼ ուսանողների գնահատման ռազմավարություն (ֆորմալ և այլընտրանքային գնահատում):

     Արինե Դանիելյանը ներկայացրեց 1-ին մոդուլի տեսական մասը՝ «Ուսանողակենտրոն ուսուցում և կառուցողական ուսուցման տեսություն, նախագծային ուսուցում /հետազոտության վրա հիմնված ուսուցում/ շրջված լսարան»: Արմինե Գևորգյանը ներկայացրեց գործնական մասը «Գովազդը ռեստորանային գործարարության մեջ» թեմայի վերաբերյալ՝ կիրառելով «Շրջված դասարան» մեթոդը։

7-րդ մոդուլի «Ձևավորող/գումարային/խառնուսուցման գնահատման տեխնիկա և ռազմավարություն» խորագրով դասը ներկայացրեցին Գոհար Դոխոլյանը և Նունե Խուբլարյանը։ Գոհար Դոխոլյանն անդրադարձավ ձևավորման /ամբողջական/ խառնուսուցման գնահատման տեսական հայեցակետերին՝ ներկայացնելով այս գնահատման ձևերի առավելություններն ու թերությունները: Դասի ընթացքում Նունե Խուբլարյանը և Գոհար Դախոլյանը մասնակիցներին ներկայացրեցին ձևավորող և ամփոփիչ գնահատման համար ՏՀՏ արդյունավետ և նորարարական գործիքներ։

Միջոցառման ավարտին ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ՎՊՀ-ի՝ մինչև այժմ իրականացրած աշխատանքի վերաբերյալ և խրախուսեցին շարունակել ծրագրված աշխատանքները:

Previous Article
Next Article