Էրազմուս+ «ՄԵԴԻԱ» նախագծի 5-րդ կառավարման հանդիպումը Բեռլինի Կիրառական գիտությունների համալսարանում
2025 թվականի դեկտեմբերի 7–12-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ Erasmus+ կարողությունների զարգացման MEDIA նախագծի 5-րդ կառավարման հանդիպումը, որին մասնակցեցին Վանաձորի պետական համալսարանի MEDIA նախագծի տեղական համակարգող, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը և մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հեղինե Օհանյանը։
Հանդիպումը հյուրընկալել էր FHM Կիրառական գիտությունների համալսարանը և միավորել նախագծի գործընկեր բուհերին՝ Հայաստանից, Մոլդովայից և Եվրոպական Միությունից։
MEDIA (№101082889) նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպման նպատակն էր ամփոփել աշխատանքային փաթեթների իրականացումը, քննարկել ընթացիկ և առաջիկա խնդիրները, ինչպես նաև ամրապնդել գործընկերների միջև համագործակցությունը թվային և առցանց կրթության որակի բարձրացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին նախագծի մի շարք առանցքային
աշխատանքային փաթեթներ, մասնավորապես՝
WP1 փաթեթի շրջանակում ամփոփվեցին առցանց կրթության որակի բարելավման համար մշակված շրջանակներն ու MediaLab-երի գործունեությունը,
WP2 փաթեթի շրջանակում անդրադարձ կատարվեց սինխրոն և ասինխրոն ուսուցման ինստիտուցիոնալ և ազգային մեթոդաբանություններին, էթիկայի կանոնագրքերին և որակի չափորոշիչների վերաբերյալ առաջարկություններին,
WP3 փաթեթի շրջանակում քննարկվեց ուսումնական վերլուծության (Learning Analytics) կիրառումը դասընթացների որակի բարելավման նպատակով,
WP4 փաթեթի շրջանակում գործընկեր համալսարանները, այդ թվում՝ ՎՊՀ-ն, ներկայացրին թվային մեդիայի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման ընթացքը, ուսանողների ներգրավվածությունը և դասընթացների որակի ապահովման արդյունքները։
ՎՊՀ-ի ներկայացուցիչները հանդես եկավ նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվությամբ՝ ներկայացնելով համալսարանում կազմակերպված դասընթացները, առցանց ուսուցման փորձը, մասնակցության ցուցանիշները, ինչպես նաև մասնակիցների կողմից ստացված արձագանքների հիման վրա կատարված բարելավումները։
MEDIA ծրագրի տեղական համակարգող Հ․Գրիգորյանը, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշեց․ «Բեռլինում կայացած կառավարման հանդիպումը կարևոր քայլ էր ծրագրի իրականացման համատեքստում։ Գործընկեր համալսարանների, այդ թվում՝ Վանաձորի պետական համալսարանի ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ ծրագիրը ոչ միայն տեսական, այլև գործնական ազդեցություն ունի թվային կրթության զարգացման վրա»։
Վերջին օրը քննարկվեցին նաև ծրագրի տարածման (WP5), որակի ապահովման (WP6) արդյունքները, ինչպես նաև ֆինանսական և կառավարման հարցերը (WP7)։ Համատեղ աշխատանքների արդյունքում հստակեցվեցին առաջիկա ամիսների գործողությունները և պատասխանատվությունների բաշխումը։


