Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում
Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում
Փետրվարի 4-ին կայացավ 2020 թ. հունվարին մեկնարկած Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» նախագծի մեկնարկային հանդիպումը։ ՎՊՀ-ը մասնակցում է ARMDOCT նախագծին, որը նպատակ ունի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3-րդ աստիճանի կրթությունը Հայաստանում՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման միջոցով։
Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները Պորտուգալիայից, Իտալիայից, Լիտվայից և Ֆրանսիայից, ովքեր ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումները։