ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի պետական համալսարանում, համաձայն ՎՊՀ կանոնադրության 19 կետի և «ՎՊՀ ձեռնարկատիրական գործունեության կանոնակարգ»-ի, մեկնարկում է ձեռնարկատիրական գործունեության նախագծերի և հայտերի ընդունում։ Հայտերը և նախագծերը կարող են ներկայացվել` օգտագործելով նաև մարզաառողջարանային հանգրվանի բազայի (Բազում հանգրվան) ուսումնաօժանդակ ռեսուրսները։
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև մայիսի 2-ը` ըստ համապատասխան ձևաթղթի։
Հայտերն ընդունվում են փակ ծրարով աշխատանքային օրերին ընդհանուր բաժնում ժամը՝ 08:45-17:45, ընդմիջում՝ 12:45-13:45: Հասցե՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, Տիգրան Մեծի 36: