Դրամաշնորհային ծրագրեր
- Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ (Վերջնաժամկետը՝ 20․06․2025)
Մանրամասները հետևյալ հղումով։
2. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: (Վերջնաժամկետը՝ 20․06․2025)
Մանրամասները հետևյալ հղումով։
3. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ հայագիտության ոլորտում որակավորված (մագիստրոսի կամ ասպիրանտի) ուսանողների, գիտնականների և հետազոտողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել միջազգային կոնֆերանսների կամ ամառային դպրոցների:
Վերջնաժամկետն է ՝ 03․12․2025
Մանրամասները հետևյալ հղումով։
4. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ հայաստանաբնակ, 35 տարեկանը չլրացած մագիստրոսի, ասպիրանտի կամ թեկնածուական աստիճան ուղեցող հետազոտողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել միջազգային սեմինարների, կոնֆերանսների, կարճաժամկետ դասընթացների և հետազոտական ճանապարհորդությունների։
Վերջնաժամկետն է՝ 03․12․2025
Մանրամասները հետևյալ հղումով։
5. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ տարբեր մշակութային, կրթական, հետազոտական նախագծերի համար, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ հայկական սփյուրքի վրա։
Վերջնաժամկետն է 12․12․2025։
Մանրամասները հետևյալ հղումով։
6. Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ արվեստի և մշակութային նախաձեռնությունների համար, որոնք միտված են Հայաստանում մշակութային հաստատությունների զորեղացմանը, հանրային ներգարվման և արվեստի ստեղծագործությունների խրախուսմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։
Վերջնաժամկետն է ՝ 30․ 06․2025
Մանրամասները հետևյալ հղումով։
7. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ գծանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, նկարչության և տեսնյութի ոլորտներում։
Վերջնաժամկետն է՝ 30․06․2025
Մանրամասները հետևյալ հղումով։
8. «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» նախաձեռնության ներքո մեկնարկել է «Տարածաշրջանային, ազգային և միջազգային ծրագրերի համաֆինանսավորում» 2024 թվականի գործողության համար հայտերի ընդունումը։
Վերջնաժամկետն է ՝ 24․06․2025
Մանրամասները հետևյալ հղումով։
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հասանելի է 5մլրդ եվրո բյուջով դրամաշնորհների մրցույթ։
Մանրամասները հետևյալ հղումով։
1․ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտե
Պաշտոնական վեբկայք ՝ http://scs.am/am/
Դրամաշնորհների էջ՝ https://grants.scs.am/
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն նպաստում է.
- գիտության բնագավառի բնականոն գործունեության զարգացման ապահովմանը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
- հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացմանը և պահպանմանը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը:
2․ Erasmus+
Պաշտոնական վեբկայք՝ https://erasmus-plus.ec.europa.eu/
«Erasmus+»-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որ միտված է խթանելու կրթությունը, վերապատրաստումը և սպորտը Եվրոպայում և հարևան գործընկեր երկրներում։ Ծրագիրը բաղկացած է երեք մեծ գործողություններից։
3.Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն
Պաշտոնական վեբկայք https://escs.am/am
Դրամաշնորհների էջ https://escs.am/am/category/grantsprograms
4․Հորիզոն Եվրոպա (Horizon Europe)
Պաշտոնական վեբկայք՝ https://surl.li/gcrtbn
Դրամաշնորհների էջ՝ https://surl.li/ymclza
Հորիզոն Եվրոպան ԵՄ-ի հետազոտական և նորարարական ծրագիր է 2021-2027 թթ․ համար, որի բյուջեն կազմում է 95,5 միլիարդ եվրո։ Այն պայքարում է կլիմայի փոփոխության դեմ, օգնում է հասնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և խթանում է ԵՄ մրցունակությունն ու աճը։
Կոնտակտային տվյալներ՝ Մարշալ Բաղրամյան 24, սենյակ 17, Երևան 0019 ՀՀ,
հեռ․՝ (+374 10) 52 54 32
5.Կրթական ծրագրերի կենտրոն
Պաշտոնական վեբկայք՝ http://www.cfep.am/hy/current/innovation-fund/
«Կրթական ծրագրերի կենտրոնի» հիմնական նպատակը ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավմանը ուղղված ծրագրերի իրականացումն է:
6․ ANSEF
Պաշտոնական վեբկայք՝ http://ansef.org/press-releases/2019/6/28/ansef-announces-2020-competition
Հայկական ազգային գիտության և կրթության հիմնադրամը (Armenian National Science and Education Fund — ANSEF) ՀՀ-ում գիտահետազոտական աշխատանքների խթանման համար տրամադրում է ֆինանսական և այլ նյութական ռեսուրսների աջակցություն։ Մրցույթները հայտարարվում են սովորաբար մայիս ամսից և հայտադիմումների վերջնաժամկետը լինում է մոտավորապես օգոստոսի 31-ը։ Արդյունքները հրապարակվում են հունվարին։ Բոլոր դիմորդները պետք է օգտվեն «ANSEF» հարթակից (ANSEF portal)։ Դիմում-հայտերը պետք է լինեն անգլերեն լեզվով։ Յուրաքանչյուր դրամաշնորհի համար տրամադրվում է $5,000 ԱՄՆ դոլար և տևում է մեկ տարի։ Հավելյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել պորտալում։
7. FAST
Պաշտոնական վեբկայք՝ https://www.fast.foundation/
Դրամաշնորհների էջ` https://www.fast.foundation/en/program/847/2022/general-information
«FAST» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, հետազոտություն և առևտրայնացում, որոնք գիտության էկոհամակարգի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են:
Էլ․ հասցե՝ info@fast.foundation
Հեռ․՝ 060740044
8․ Visegrad fund
Պաշտոնական վեբկայք՝ https://www.visegradfund.org/
Դրամաշնորհների էջ` https://www.visegradfund.org/apply/visegrad-grants/
«Visegrad fund» հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ՝ հետևյալ ուղղություններով․
- Մշակույթ և ինքնություն — ամրապնդում է տարածաշրջանային և եվրոպական ինքնությունը Վիշեգրադի մարզում մշակութային ընդհանուր նախաձեռնությունների միջոցով:
- Կրթություն և կարողությունների զարգացում — բարձրացնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի մրցունակությունը քաղաքացիների կատարելագործման միջոցով:
- Նորարարություն, հետազոտություն և զարգացում, ձեռներեցություն — խթանում է նորարարությունները և համատեղ հետազոտությունները՝ նպաստելովտարածաշրջանային տնտեսական զարգացման առաջխաղացմանը:
- Ժողովրդավարական արժեքներ և լրատվամիջոցներ, աջակցություն — առաջ է մղում ժողովրդավարական արժեքները, աջակցում է մարդու իրավունքներին և փոքրամասնություններին, նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը, ամրապնդում է լրատվամիջոցների ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը:
- Հանրային քաղաքականություն և ինստիտուցիոնալ գործընկերություն —նպաստում է լավ կառավարմանը և ապահովում է հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը:
- Տարածաշրջանային զարգացում, շրջակա միջավայր, զբոսաշրջություն —աջակցում է շրջակա միջավայրի և զբոսաշրջության ռազմավարության զարգացմանը:
- Սոցիալական զարգացում — աջակցում է ներառական հասարակությունն ու համերաշխությունը թանող նախագծերին:
Ծրագիրն ունի հայտերի ընդունման երեք շրջան, որոնք հրապարակվում են վերջնաժամկետներից 30 օր առաջ` փետրվարի 1-ին, հունիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին: Այս ժամանակահատվածից դուրս հնարավոր չէ դիմել ֆինանսավորման համար: Արդյունքները հայտարարվում են վերջնաժամկետից 60 օր անց:
Ծրագրին կարելի է դիմել դրամաշնորհների համար, եթե բուհը համագործակցություն հաստատի «Visegrad fund»-ի առնվազն 3 երկրների կազմակերպությունների հետ: «Visegrad fund»-ի երկրներն են՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա։
9. CRDF
Պաշտոնական վեբկայք ` https://www.crdfglobal.org/
Դրամաշնորհների էջ` https://www.crdfglobal.org/funding-opportunities/
10․COST — European Cooperation in Science and Technology
Պաշտոնական վեբկայք՝ https://www.cost.eu/
Ուղեցույցներ՝ https://www.cost.eu/funding/how-to-get-funding/documents-and-guidelines/
Գիտության և տեխնոլոգիայի եվրոպական համագործակցությունը հետազոտական ցանցերի ստեղծման գործընթացը ֆինանսավորող կազմակերպություն է, որը կոչվում է «COST Actions»: Այս ցանցերը համագործակցության բաց տարածք են առաջարկում Եվրոպայում և Եվրոպայից դուրս գիտնականների միջև և դրանով խթանում են հետազոտական նախաձեռնությունները և նորարարությունները: «COST»-ը գործում է ներքևից վեր, ինչը նշանակում է, որ հետազոտողները կարող են ստեղծել ցանց՝ հիմնվելով իրենց սեփական հետազոտական հետաքրքրությունների և գաղափարների վրա, առաջարկ ներկայացնելով «COST» բաց մրցույթին: Առաջարկը կարող է լինել ցանկացած գիտական ոլորտում: «COST» գործողությունները խիստ միջառարկայական են և բաց: Հնարավոր է միանալ ընթացիկ գործողություններին, որոնք ֆինանսավորվում են չորս տարվա ժամանակահատվածում: Նրանք բազմաշահառուներ են, որոնցում հաճախ ներգրավված են մասնավոր հատվածը, քաղաքականություն մշակողները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը: 1971 թվականից ի վեր «COST»-ն ստանում է ԵՄ ֆինանսավորում հետազոտական և նորարարական տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպիսին է «Հորիզոն 2020»-ը:
11. APPEAR- Austrian Partnership Programme in Higher Education and Research for Development
Պաշտոնական վեբկայք՝ https://appear.at/en/
«APPEAR»-ը ավստրիական ծրագիր է, որը մշակվել և ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության(Austrian Development Cooperation)կողմից, Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից, որի հիմնական նպատակն է նպաստել բարձրագույն կրթությանը և հետազոտության զարգացմանը:
12․Si.- Swedish Institute
Պաշտոնական վեբկայք՝ https://si.se/en/
Շվեդական ինստիտուտը (SI) ձգտում է ամրապնդել Շվեդիայի հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Բալթիկ ծովի շրջակայքում գտնվող երկրների և ԵՄԱրևելյան գործընկերության երկրների հետ:
13․DAAD- Deutscher Akademischer Austauschdienst
Պաշտոնական վեբկայք՝ https://www.daad.am/
Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը հնարավորություն է ընձեռում ուսանողներին և հետազոտողներին՝ անցկացնել ուուսումը կամ հետազոտթյունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության բուհերում։
14․«ԳալուստԳյուլբենկյան» հիմնադրամ
Պաշտոնական վեբկայք՝ https://gulbenkian.pt/en/
Դրամաշնորհներ՝ https://gulbenkian.pt/en/grants-gulbenkian/
«ԳալուստԳյուլբենկյան» հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում հայագիտության բնագավառում հետազոտություններ կատարելու համար՝ հայազգի ուսանողներին նաև տրամադրելով կրթաթոշակներ։
15.MARIE SKŁODOWSKA-CURIE ACTIONS
Պաշտոնական վեբկայք՝ https://ec.europa.eu/research/mariecurieactions/node_en
Դրամաշնորհների էջ ՝ https://surl.li/yywpvs
«Մարի Սկլոդովսկա-Կյուրի»-ի գործողություններն աջակցում են հետազոտողներին իրենց կարիերայի բոլոր փուլերում՝ անկախ տարիքից և ազգությունից: Բոլոր բնագավառների հետազոտողներն իրավունք ունեն դիմելու ֆինանսավորման համար: Ծրագիրը նաև խթանում է արդյունաբերության և գիտական հաստատությունների միջև համագործակցությունը նորարարական լուծումների և կարիերայի զարգացման համար:
16․ Austrian Developmet Fund
Պաշտոնական վեբկայք՝ https://www.entwicklung.at/en/
Գործող դրամաշնորհներ՝ https://www.entwicklung.at/en/projects/current-projects/map/
Հայաստանին տրամադրված դրամաշնորհներ՝ https://www.entwicklung.at/en/countries/south-caucasus/armenia
Ավստրիական զարգացման գործակալությունը համագործակցում է ՀՀ-ի հետ՝հատկապես գյուղատնտեսության ոլորտում։
17. United Nations Development Program (UNDP) in Armenia
Պաշտոնական վեբկայք՝ https://www.undp.org/
Հայաստանյան վեբկայք` https://www.am.undp.org/content/armenia/en/home.html
Միացյալ ազգերի զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են․
- աղքատության վերացում,
- կառուցվածքային վերափոխումներ,
- կայունության հաստատում:
18. OeAD — Ավստրիական կրթության և միջազգայնացման գործակալություն
Պաշտոնական վեբկայք՝ ՝ https://grants.at/en/
OeAD-ն գրեթե 60 տարի է աջակցում և կապում է մարդկանց և հաստատություններին կրթության, գիտության, հետազոտության և մշակույթի ոլորտներում: Որպես Ավստրիայի Հանրապետության գործակալություն, OeAD-ն նպաստում է ներառական, հավասար և բարձրորակ կրթությանը: OeAD-ի գործունեության ոլորտները գտնվում են Ավստրիայում, Եվրոպայում և միջազգային առաջատար երկրներում: Կայք էջում տրամադրվում է տեղեկատվություն ուսանողական, հետազոտական, փորձարարական և այլ դրամաշնորհների վերաբերյալ։
