Դպրոցականների ճանաչողական այցերը ՎՊՀ․ լաբորատոր հետազոտություններ և փորձեր

2026 թվականի ապրիլի 29-ին և մայիսի 8-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի «Նպատակային քիմիա» խմբի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուսուցչուհի Անժելա Հովսեփյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին, որոնք համալսարան էին այցելել նախագծային աշխատանքի շրջանակում՝ ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանի ուղեկցությամբ։

Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտները շրջայց կատարեցին քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորատորիաներում, ծանոթացան ժամանակակից լաբորատոր սարքավորումներին, մասնակցեցին հետազոտական և գործնական աշխատանքների, իրականացրին փորձեր ու դիտարկումներ։

Համալիր բնագիտական լաբորատորիայում կ․գ․դ․, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը և գ․գ․թ․, դոցենտ Լիլիա Բայրամյանը ներկայացրին բնական ներկանյութերի ստացման տեխնոլոգիան, ցուցադրեցին բնական և արհեստական թելերի ներկված նմուշները։

Բույսերի կարգաբանության և գենետիկայի լաբորատորիայում կ․գ․թ․, պրոֆեսոր Զ․  Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց «Կենսաբանության կրթական ծրագրի ինքնագնահատման դրամաշնորհի» շրջանակներում պատրաստված զեկույցը:

Մասնագիտական դասընթացի շրջանակում դասախոս Հասմիկ Մխիթարյանի ղեկավարությամբ և Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների մասնակցությամբ իրականացվեցին մի շարք լաբորատոր հետազոտություններ։ Աշակերտները մասնակցեցին բուսական հումքում ասկորբինաթթվի (վիտամին C) քանակի որոշմանը յոդատային մեթոդով, ինչպես նաև կատարեցին մոխրի քիմիական անալիզ։ Մուֆելային վառարանում բուսական հումքի մոխրացումից հետո նրանք մանրադիտակով դիտարկեցին և հայտնաբերեցին կարևոր մակրոտարրեր։

Previous Article