Սոցիալական ձեռներեցների դպրոցի ներկայացուցիչների այցը ՎՊՀ
Ս/թ դեկտեմբերի 10-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում հնյուրընկալվել էին Սոցիալական ձեռներեցների դպրոցի ղեկավար Գոհար Մկոյանը, մարքեթինգի բաժնի ղեկավար, «Օրիգանում» ՍՁ-ի հիմնադիր և արտադրանքի դիզայնի գծով խորհրդատու Ֆլորա Վարդանյանը և սոցիալական ձեռներեց Հենրիկ Մխիթարյանը։
Հանդիպման նպատակն էր ՎՊՀ-ի ուսանողներին ու դասախոսներին իրազեկելու սոցիալական ձեռնարկատիրական գործունեության մասին։ Գոհար Մկոյանը մասնակիցներին ծանոթացրեց ձեռնարկատիրական, սոցիալական ձեռնարկատիրական կրթության և ՍՁ դպրոցի կողմից իրականացվող ծրագրերին և աջակցություններին։
Ֆլորա Վարդանյանը և Հենրիկ Մխիթարյանը կիսվեցին սոցիալական ձեռներեցության բնագավառում ունեցած իրենց դրական փորձով։