Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության գծով խորհրդականի տեղակալի այցը Վանաձորի պետական համալսարան
2025 թ․ ապրիլի 17-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության գծով խորհրդականի տեղակալ Դոմինիկ Վեյսը Վանաձոր այցի շրջանակներում այցելեց Վանաձորի պետական համալսարան՝ ժամանակակից ֆրանսալեզու գրականություն նվիրելու համալսարանի գրադարանին ։
Տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Սվետլանա Առաքելյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Վանաձորում ֆրանսերենի զարգացմանը խթանող հեռանկարներ։

