Վանաձորի պետական համալսարանի նոր ձեռքբերումը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն միացել է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին:
Դա նշանակում է, որ այսուհետ ՎՊՀ գիտական տեղեկագրերում տպագրվող բոլոր հոդվածները կունենան թվային օբյեկտի նույնականացուցիչ (Digital Object Identifier — DOI)։
Շնորհավորում ենք գիտական գործունեություն ծավալող աշխատակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք: