Վանաձորի պետական համալսարանը դիպլոմներ շնորհեց հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի շրջանավարտներին
Հուլիսի 18-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում հանդիսավորությամբ հանձնվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի շրջանավարտների դիպլոմները: Արարողությանը ներկա էին ֆակուլտետի դեկան, տնտ. գ. թ. դոցենտ Հ. Պապոյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ծնողներ և ուսանողներ:
Բուհի հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի աստիճան շնորհվեց 72 շրջանավարտների, որոնցից 37-ը համալսարանն ավարտեց գերազանց առաջադիմությամբ:
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ՝ հետագա ուսումնառության և կյանքի այլ բնագավառներում: