Էրազմուս+ DeSIRe նախագծի մեկնարկային աշխատաժողովի աշխատանքները շարունակվում են

Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ DeSIRe նախագծի պաշտոնական մեկնարկի երկրորդ օրը՝ 2024թ փետրվարի 27-ին, նախագծի անդամները հյուրընկալվեցին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հարկի տակ:

Նախագծի անդամները ծանոթացան ՎՊՀ-ի կառուցվածքին, որից հետո նախագծի համակարգող օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում նախնական անելիքներն ու ճանապարհային քարտեզը։ Գործընկեր կազմակերպությունների համակարգող անդամներից կազմվեց կառավարման կոմիտե, որը պատասխանատու կլինի կարևոր որոշումների և նախագծի անխափան կառավարման մեխանիզմների մշակման, գործընթացների անխոչընդոտ իրականացման համար:

Նախագծի ֆինանսական համակարգող Ղուկաս Ղուկասյանը անդամներին ներկայացրեց նաև ֆինանսական հաշվետվողականության և բյուջեի բաշխման գործընթացի մասին:

Երկօրյա այս համաժողովը մեծապես նպաստեց գործընկերների մերձեցմանն ու հետագա անելիքների պարզաբանմանը:

Previous Article
Next Article