Էրազմուս+ ծրագրի DeSIRe նախագծի շրջանակներում  անցկացվեցին սեմինարներ ՎՊՀ-ի աշխատակիցների և ուսանողների համար

Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe)/ նախագծի շրջանակներում Իսպանաիայի Գրանադայի համալսարանում բուհի վերապատրաստում անցած դասախոսները նոյեմբերի 21-27-ը SMART Caffe-ում սեմինարներ անցկացրին բուհի ուսանողների աշխատակիցների համար։ Սեմինարների ընթացքում մասնակիցները ծանոթացան «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», «Հավասարություն, բազմաշերտություն ու ներառականություն», «Հիմնական ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն ու ակտիվություն» և «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» թեմաներին: Սեմինարները վարում էին էկոնոմիկայի, իրավագիտության և կառավարման ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ Արմինե Գևորգյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,պ․գ․թ․, դոցենտ Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կ․գ․թ․, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը և մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Նարե Հովհաննիսյանը։