Կարողությունների զարգացման վերապատրաստում Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում

2025 թվականի մարտի 24-ից մարտի 28-ը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում (ԴՏՀ) կազմակերպվեց կարողությունների զարգացման վերապատրաստում, որն իրականացվել էր Էրազմուս+ DeSIRe նախագծի շրջանակներում: Վերապատրաստման մեկնարկին ԴՏՀ-ի DeSIRe նախագծի համակարգող Սվեն Ռիդելը և DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը ողջունեցին մասնակիցներին: ԴՏՀ-ի անդամ տիկին Վալերիա Ռաչեևան հակիրճ ներկայացրեց DeSIRe նախագծի կայքը:

Առաջին դասընթացը նվիրված էր «Գլխավոր ձեռնարկատիրական հմտություններ. գործունություն և նախաձեռնողականություն» խորագիրը կրող 3-րդ մոդուլին, որը ներկայացրեց կանանց համաշխարհային մեկնարկների (ստարտափ) և ձեռնարկատերերի հիմնադրամի (WEFOUND) ղեկավար Վալեիա Ռաչեևան: «Ձեռնարկատիրություն. մաս 2. Ստեղծեք ձեր սեփական գործարարության հայեցակարգը» թեմայով սեմինարի ընթացքում Վալերիա Ռաչեևան առաջարկություններ ներկայացրեց մոդուլի և զանգվածային առցանց դասընթացների ձևավորման վերաբերյալ: Մասնակիցներին հանձնարարվեց մինչև շաբաթվա վերջ նախագծել 2-րդ և 3-րդ մոդուլները և 1-ին ու 2-րդ զանգվածային առցանց դասընթացները: Օրվա ավարտին մասնակիցները կատարեցին շրջայց դեպի Սաքսոնիայի պետական ​​և համալսարանական գրադարան (SLUB):

Երկրորդ օրը նվիրված էր ԴՏՀ-ի հետ համատեղ մշակված EDIFY նախագծին, որը վարում էին Բետինա Վոնդերհեյդը և Ամիրա Բիբերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով «Հավասարություն, զանազանություն և ներառականություն» խորագրով 2-րդ մոդուլի հետ առնչվող ճկուն հմտությունների զարգացմանը: Սվեն Ռիդդելը ներկայացրեց EDIFY նախագծի զանգվածային առցանց դասընթացների ուղեցույցը և խորհուրդ տվեց հետազոտել առցանց հարթակում հասանելի նյութերը: Տեղի ունեցավ ԴՏՀ-ի բազմազանության բաժնի ղեկավար Կատրին Սաուերի փոխգործուն նիստը, որտեղ նա ներկայացրեց հատուկ կրթական կարիքների և  հավասարության, զանազանության և ներառականության մոտեցումները:

Երրորդ օրը սկսվեց ԴՏՀ-ի Լեզուների դասավանդման կենտրոնում կազմակերպչական մշակույթին նվիրված նիստով՝ Կատյա Ուլմանի գլխավորությամբ: Դրան հաջորդեց 1-ին զանգվածային առցանց դասընթացի «Արդյունավետ գործարարական հաղորդակցություն և բանակցություններ» թեմայով դասընթացը, որը վարեց Սվեն Ռիդելը: Դասընթացը ներառում էր ինչպես տեսական նյութեր, այնպես էլ գործնական բաղադրիչ Այնուհետև մասնակիցները շրջայց կատարեցին համալսարանում և այցելեցին ԴՏՀ-ի թանգարան: Օրն ավարտվեց գործնական ընթրիքով:

Չորրորդ օրը Ջերարդ Քալընը վարեց 2-րդ զանգվածային առցանց դասընթացը` «Կազմակերպչական մշակույթի ըմբռնում և զարգացում» թեմայով։ Դրան հետևեցին քննարկումներ նախագծի որակի ապահովման հարցերի և զանգվածային առցանց դասընթացների/մոդուլների նախագծման առաջադրանքների շարունակության վերաբերյալ: Կեսօրն ավարտվեց ծրագրի համակարգման հանդիպմամբ, որը վարում էր նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը:

Եզրափակիչ օրը կենտրոնացած էր խմբային աշխատանքի վրա, որը վերաբերում էր բաց զանգվածային առցանց դասընթացների նախագծման տեխնիկայի և բովանդակության զարգացման ռազմավարությանը, որը վարում էր Լուսիկ Վարդանյանը: Մասնակիցներն աշխատեցին մոդուլի նկարագրությունների, դասի պլանի ձևանմուշների և բաց զանգվածային առցանց դասընթացների ձևավորման վրա: Օրը ներառում էր նաև «Բաց զանգվածային առցանց դասընթացների արդյունավետ գործարարական ձևատիպար (մոդուլ 3)» թեմայով նիստ: Մասնակիցներին շնորհվեցին  մասնակցության վկայականներ:

ԴՏՀ-ում տեղի ունեցած վերապատրաստումը արժեքավոր պատկերացումներ տվեց ձեռնարկատիրության, հավասարության, զանազանության և ներառականության ու բաց զանգվածային առցանց դասընթացների մշակման վերաբերյալ: Փոխգործուն նիստերը, գործնական սեմինարները և նախագծի համակարգման հանդիպումը նպաստեցին մասնակիցների միջև արդյունավետ քննարկումներին և համագործակցությանը: Դասընթացը հաջողությամբ հասավ իր ավարտին՝ կատարելագործելով մասնակիցների հմտությունները և խթանելով միջազգային համագործակցությունը: