«Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում մեկնարկեց «Անձնային աճ և ինքնակատարելագործում մասնագիտական գործընթացում» դասընթացը
2025 թ․ապրիլի 11-ին Վանաձորի պետական համալսարանի SMART CAFFE-ում տեղի ունեցավ «Անձնային աճ և ինքնակատարելագործում մասնագիտական գործընթացում» պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացի առաջին հանդիպումը։
Դասընթացին ներգրավված է 36 մասնակից, այն վարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վանանե Միրզոյանը։
Դասընթացը կազմակերպվել է համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից։



