Մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ  Վանաձորի պետական  համալսարանում

Մայիսի 26-ից Վանաձորի պետական համալսարանում մեկնարկել է «Ֆիզիկական դաստիարակության համակարգի զարգացման արդի հիմնախնդիրները» խորագրով 18-ժամյա դասընթացը, որին  մասնակցում են 14  դասախոսներ։ Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի կողմից ֆիզիկական դաստիարակություն և սպոտային մարզումներ մասնագիտության պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։

Դասավանդելու են մ․գ․դ․ պրոֆեսորներ Ֆրունզ Ղազարյանը և Ելենա Հակոբյանը,  մ․գ․թ․ դոցենտներ Արտակ Ստեփանյանը, Յուրա Գրիգորյանը, Եկատերինա Նահապետյանը և Մեսրոպ Բարբարյանը։

Previous Article
Next Article