«Դասավանդի´ր, Հայաստան»-ը ՎՊՀ-ում
«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի թիմը Վանաձորի պետական համալսարանում էր: Այցի շրջանակներում կայացավ հանդիպում պրոֆեսորադասախաոսական անձնակազմի հետ, քննարկվեցին Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները: Մասնակիցները ծանոթացան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին և քննարկեցին հնարավոր համագործակցության եզրերը։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը միտված է կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացմանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին Հայաստանում և Արցախում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը նպաստելուն զուգահեռ ստանալ անձնային աճի բազում հնարավորություններ: