‹‹Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի›› կրթական հիմնադրամի ներկայացուցիչների այցը Վանաձորի պետական համալսարան
Հոկտեմբերի 23-ին ‹‹Դավանդի՛ր, հանուն Հայսատանի›› կրթական հիմնադրամի ներկայացուցիչները կարիերայի զարգացման համակարգող Հասմիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդիպեցին համալսարանի ավարտական կուրսերի ուսանողների հետ։
Հանդիպումը մեր շարունակական համագործակցության քայլերից մեկն էր, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը որպես կարիերայի հնարավորություն բուհն ավարտելուց հետո:
Այցի ընթացքում ուսանողները տեղեկացան, թե ինչպես կարող են իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի համայնքներում կրթական անհավասարության նվազեցման գործում՝ դառնալով ծրագրի մասնակից։ Թիմը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները, ուսուցիչ-առաջնորդի ճանապարհը, ինչպես նաև անձնական և մասնագիտական զարգացման լայն հնարավորությունները, որոնք ծրագիրը առաջարկում է իր մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում իր փորձառությամբ կիսվեց նաև ուսուցիչ-առաջնորդ Անահիտ Յարիբեկյանը, որը ծրագրին միացել է նախորդ տարի՝ Վանաձորի պետական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:



