Վանաձորի պետական համալսարանի դասախոսական թիմը՝ ՀՀ «Դասախոսական գավաթ-2026»-ի մրցանակակիր
Վանաձորի պետական համալսարանի դասախոսական թիմը փետրվարի 6-ին մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ անցկացված ՀՀ «Դասախոսական գավաթ-2026» միջբուհական մարզական խաղերին և արժանացել պատվավոր մրցանակի։
Մրցաշարից հետո համալսարանի դասախոսական թիմի անդամները հանդիպել են ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանի հետ։ Ռեկտորը շնորհավորել է մասնակիցներին՝ բարձր գնահատելով նրանց ակտիվ մասնակցությունը և մաղթել նոր հաղթանակներ, շարունակական հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ մարզական ոլորտներում։
Փետրվարի 2-6-ը կայացած ՀՀ «Դասախոսական գավաթ-2026» միջբուհական մարզական խաղերը համախմբեցին Հայաստանի 15 բուհերի շուրջ 200 դասախոսների և աշխատակիցների։ ՎՊՀ դասախոսական թիմը հաջող հանդես եկավ հրաձգություն մարզաձևում՝ թիմային հաշվարկով գրավելով երրորդ մրցանակային տեղը։ Թիմի կազմում էին արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանը, դասախոս Մհեր Մկրտչյանը, գործավար Շուշան Մոսինյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը։
Անհատական հաշվարկում ևս գրանցվեց հաջողություն․ Կարինե Սիրադեղյանը հրաձգություն մարզաձևում արժանացավ երրորդ հորիզոնականին։


