Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս + ARMDOCT և MODEST նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին քննարկելու երկու նախագծերի միջև համագործակցության հնարավորությունները
Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս + ARMDOCT և MODEST նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին քննարկելու երկու նախագծերի միջև համագործակցության հնարավորությունները
Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս + ARMDOCT և MODEST նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին քննարկելու երկու նախագծերի միջև համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման և նախագծերի արդյունքների ամրապնդման։ MODEST «Դոկտորական կրթության գիտական մոդեռնիզացում և դասավանդման մեթոդաբանության բարելավում» նախագծի համակարգող Ինգա Սկենդերեն Լատվիայի համալսարանից ներկայացրեց նախագծի ընթացիկ վիճակը, հիմնական արդյունքներն ու ներդրումները։ Ներկայացվեցին նախագծի հետազոտական և մտավոր արդյունքները, որոնք կարող են կիրառվել ARMDOCT նախագծի կողմից քաղաքականության մշակման գործում։ MODEST նախագծի ներկայացմանը հաջորդեց ծանոթությունը ARMDOCT նախագծին։ Համակարգող Արևիկ Օհանյանը, որը նաև Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի ղեկավարն է, ներկայացրեց նախագծված քաղաքականության հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նախագծի առաջին տարվա ձեռքբերումներն ու արդյունքները։ Տիկին Օհանյանն ընդգծեց, որ երկու նախագծերի նպատակները փոխլարցնում են մինյանց, ուստի նախագծերի միջև համագործակցությունը կնպաստի ազգային մակարդակում դոկտորական կրթության բարեփոխմանը։ Երկու ցուցադրություններին հաջորդեցին քննարկումներ, որտեղ ներկայացվեցին համագործակցության հստակ առաջարկներ MODEST նախագծի մասնակից Լեհաստանի համալսարանի ներկայացուցիչ Մարեկ Ֆրանկովիչի և այլ մասնակիցների կողմից։ Համաձայնեցվեց ստեղծել համագործակցության ճանապարհային քարտեզ, համատեղ սեմինարներ, վեբինարներ, ուսումնասիրել երկու նախագծերում ներգրավված ԵՄ երկրների փորձը, ստեղծել համատեղ գրադարան և միջոցառումների օրացույց։ Արևիկ Օհանյանն առաջարկեց MODEST նախագծի անդամներին մասնակցություն ունենալ ARMDOCT նախագծի կողմից քաղաքականության մշակման գործընթացում։ Հանդիպումն եզրափակվեց Ինգա Սկենդերեի և Էրազմուսի ազգային գրասենյակի նախագծերի համակարգող Լանա Կառլովայի ամփոփիչ ելույթներով, ընդգծվեցին հետագա համագործակցության քայլերը։