CONNECT նախագծի շրջանակներում կազմակերպվող «Թվային ուսուցումը համալսարանական միջավայրում»առցանց դասընթաց (2-րդ փուլ)

Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում կազմակերպվում է «Թվային ուսուցումը համալսարանական միջավայրում» առցանց դասընթացի երկրորդ փուլը։

Նախագծի համարը․ 617393-EPP-1-2020-1-MD-EPPKA2-CBHE-JP

✅  Գրանցման հասցե՝  https://digital-teaching-in-university-environment.mailchimpsites.com/

✅  Դասընթացի սկիզբ՝ հունվարի 31, 2022 թ

✅  Տևողություն՝ ավելի քան 4 շաբաթ

✅  Դասընթացը կազմակերպող հաստատություն՝ Լաապենրանտայի տեխնոլոգիական համալսարան /Ֆինլանդիա

✅  Աշխատանքային լեզու՝անգլերեն

✅  Գտնվելու վայր՝ ZOOM հարթակ

✅  Վերջնաժամկետ՝ հունվարի 27, 2022 թ

✅  Օրակարգ՝ շուտով կտրամադրվի

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով և գործիքներով՝ ուսանողներին մոտիվացված և ներգրավված պահելու համար:

Դասընթացը հատուկ նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդող և վարչական աշխատակիցների համար:

Դասընթացը բաղկացած է 4 մոդուլից.

✅  Ներածություն և դասընթացի զարգացման միտումներ

✅  Սինխրոն (համաժամանակյա) և ասինխրոն  (անհամաժամանակյա) ուսուցում. Գործիքներ համաժամանակյա դասարանի համար

✅  Ասինխրոն ուսուցում (անհամաժամանակյա). Գործիքներ անհամաժամանակյա դասարանի համար

✅  Դասընթացների վարում և կառավարում

Կրթական վերջնարդյունքները

Դասընթացի հաջող ավարտից հետո սովորողները կկարողանան.

✅  Քննարկել ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր ձևերը

✅  Կիրառել շրջված լսարանի մեխանիզմներն իրենց դասընթացի համար

✅  Տարբերակել և ընտրել գործիքներ բովանդակության ստեղծման համար

✅  Ստեղծել գրավիչ բովանդակություն իրենց դասընթացների համար

Դասընթացի բաղադրիչներ

✅  Տեսադասախոսություններ SmartChannel.digital կայքում (www.smartchannel.digital)

✅  Տեքստային նյութեր

✅   ZOOM հարթակում անցկացվող սեմինարներ ամեն հինգշաբթի, ժամը 15.00-ին՝  ըստ Արևելյան Եվրոպայի ամառային ժամային գոտու  (Հայաստանի ժամով՝ 16։00-ին)

✅   3 տնային առաջադրանք

✅   հարցաշարեր

✅  դասընթացը հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին կշնորհվի վկայական (եթե մասնակիցը 80% ներգրավված է եղել դասընթացին․ դիտել է տեսանյութերը և մասնակցել Zoom սեմինարներին՝ հիմնվելով տեսանյութերից ստացված գիտելիքների վրա):

 Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի՝ Կրթության, տեսալսողական և մշակույթի գործադիր գործակալության կողմից՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում:

Previous Article
Next Article