Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթաց Բուլղարիայում
Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթաց Բուլղարիայում
«Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակներում ապրիլի 4-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ վերապատրաստման երկրորդ դասընթացը, որն անցկացվեց Էնթոլոջի մենեջմենթ կազմակերպության կողմից: Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար կ.գ.թ, դոցենտ Արմենուհի Հարությունյանը, էկոնոմիակայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Գևորգյանը, ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր հաշվապահի տեղակալ Անի Մամաջանյանը:
«Ձեռնարկատիրական էկոհամակարգերի տարրերը» թեմայով վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին ձեռնարկատիրական էկոհամակարգերի վերաբերյալ բազմաթիվ մոտեցումներ: Բարձր մասնագիտացում ունեցող փորձագետները ներկայացրեցին երկու ստարտափների՝ Worddio և Metab.io-ի հաջողված փորձը: Վերապատրաստման շրջանակներում մասնակիցները ծանոթացան նաև էկոհամակարգերի քարտեզագրմանը, ստարտափների տեսակներին, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առանձնահատկություններին, արտոնագրային գործընթացի հիմունքներին:
Վերապատրաստման մասնակիցների համար կազմակերպվեց այց Սոֆիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան, որտեղ նրանց ներկայացվեց «Նորարարությունը զբոսաշրջության մեջ» թեմայով շնորհանդես։ Մասնակիցներն այցելեցին Սոֆիայի խոշորագույն համատեղ աշխատանքային տարածքներից մեկը՝ Coworking Puzl հաստատությունը, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում տարբեր նորարարական գործունեություն ծավալող տարբեր կազմակերպություններ և անհատներ։ Մասնակիցները հնյուրընկալվեցին նաև Սոֆիայի պետական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ֆակուլտետում՝ մասնակցելով ակադեմիական ձեռներեցության վերաբերյալ քննարկմանը:
CONNECT նախագծի շրջանակներում հիմնադրվող Ձեռներերցության և նորարարության զարգացման կենտրոնում (Smart Cafe) նախատեսվում են ուսանողների հետ վերապատրաստումներ, որոնք կիրականացվեն ՎՊՀ-ի՝ արտերկրում վերապատրաստված աշխատակիցների կողմից, ինչը կնպաստի ուսանողների նորարարական ձեռնարկատիրական գաղափարների իրականցմանը: