College
College
Տնօրեն Լոքյան Արևիկ
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 137)
Աթոյան Կարինե
Բեգլարյան էլլա
Սարգսյան Վարդուհի
Թումանյան Անի
Առաքելյան Աննա
Կենսագրություն
Գրիգորյան Աննա
Մխիթարյան Գոհար
Մելիքյան Հերմինե
Թորոսյան Իրինա
Հովհաննիսյան Լիլիթ
Սուլյան Լուսինե
Նավասարդյան Նարե
Սեփխանյան Նարեկ
Փիրուզյան Քրիստինե
Ունանյան Ռուզան
Թեմուրյան Սիրանուշ
Արամյան Լիլիթ
Եթիմյան Գոհար
Սողոյան Կարինե
Ղուկասյան Ղուկաս
Մկոյան Շուշանիկ
Վարդանյան Ռուդիկ
Աղաբաբյան Տաթև
The main purpose of the college’s activity is the implementation of secondary professional educational programs relevant to the labor market in the region. The college offers the following majors:
Մասնագիտություններ |
Կրթության ձևը |
Կրթության հիմքը |
Ուսման տևողությունը |
Որակավորումը |
|
Office Work with in-depth knowledge of a foreign language /with basic general education/ |
Առկա
|
9-ամյա |
4 տարի
|
Գործավար |
|
Office Work with advanced knowledge of a foreign language /with secondary general education/ |
Առկա
|
12-ամյա |
3 տարի
|
Գործավար |
|
“Computer Software and Automated Systems.” /with basic education/ |
Առկա
|
9 ամյա |
4 տարի |
Տեխնիկ- ծրագրավորող |
|
Service organization /with secondary general education/ |
Առկա
|
12-ամյա |
2տարի
|
Մենեջեր՝սպասարկման ոլորտի |
|
“Computer Software and Automated Systems.” /with secondary general education/ |
Առկա
|
12ամյա |
3 տարի |
Տեխնիկ- ծրագրավորող |
|
Accounting |
Առկա
|
9ամյա |
3 տարի |
Հաշվապահ |
|
Pre-School Education |
Առկա |
9ամյա |
3 տարի |
Նախադպրոցական տարիքի դաստիարակ |
ՎՊՀ քոլեջը հիմնադրվել է 2011թ.: Քոլեջի գործունեության հիմնական նպատակը միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջի տնօրենն առայսօր գ.գ.թ.դոցենտ Արևիկ Բաղդասարի Լոքյանն է: Վերջինիս պաշտոնավարման տարիներից քոլեջը համալրվել է բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով: Ներկայումս քոլեջում ուսումնառում են 292 ուսանող: Քոլեջում գործում է 7 մասնագիտություն` Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ (հիմնական և միջնակարգ կրթության հիմքերով), Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (հիմնական և միջնակարգ կրթության հիմքերով), Հաշվապահական հաշվառում (հիմնական կրթության հիմքով)՝ առկա ուսուցմամբ, Նախադպրոցական կրթություն (հիմնական կրթության հիմքով)՝ առկա ուսուցմամբ, Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր (հիմնական կրթության հիմքով)՝ առկա ուսուցմամբ, Ապահովագրական գործ (հիմնական կրթության հիմքով)՝ առկա ուսուցմամբ, Սպասարկման կազմակերպում (միջնակարգ կրթության հիմքով)՝ առկա ուսուցմամբ և մեկ մասնագիտություն `Հաշվապահական հաշվառում (միջնակարգ կրթության հիմքով)՝ հեռակա ուսուցմամբ:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ մրցութային հիմունքներով, ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա: Քոլեջում ուսուցումը տարվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Պրակտիկաները անցկացվում են բուհում և համապատասխան կազմակերպություններում: Քոլեջի անվճար համակարգում սովորողները ստանում են կրթաթոշակ: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտները փոխադրվում են ԲՈՒՀ-ի հեռակա համակարգի համապատասխան բաժնի երկրորդ կուրս: 2015 թվականից ՎՊՀ-ի քոլեջը թողարկել է իր առաջին շրջանավարտներին, որոնցից մեծ մասն այսօր աշխատում է իր մասնագիտական կրթությամբ: Վերջիններիս քոլեջը տվել է այն անսահմանափակ գիտելիքներն ու կարողությունները, որոնք թե՛ կյանքում, թե՛ մասնագիտական ոլորտում մեծ արժեք և ազդեցություն են ունեցել: Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները ևս առիթ են հանդիսացել մեր շրջանավարտների մասին որոշակի տեղեկատվություն ստանալու և, ինչու չէ ,հետագայում նրանց մուտքը ապահովելու Բուհի համապատասխան բաժիններում: Քոլեջն ավարտելուց հետո էլ մեր շրջանավարտները շարունակում են բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Նրանցից շատերը բարձր առաջադիմությամբ ուսանել և այսօր էլ ուսանում են ՎՊՀ- ում և հանրապետության այլ բուհերում:
Հիմնադրման առաջին իսկ օրվանից քոլեջում դասավանդում են բանիմաց և փորձառու դասախոսներ, գիտությունների թեկնածուներ: Ակտիվ համագործակցություն է տարվում նաև քոլեջի մեթոդմիավորումների և համալսարանի դասախոս-մեթոդիստների միջև: Քոլեջի դասախոսները ակտիվ մասնակցում են ՄԿՈՒԶԱԿԻ կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, պարբերաբար համագործակցում են քաղաքի, մարզի, ՀՀ այլ քոլեջների հետ, փորձի փոխանակման նպատակով հեռավար կապով համագործակցում են նաև Ստավրապոլի մարզի Ստարոմարեյկա դպրոցի հետ: Ռուսական <<Доброволец-Про>> մրցույթում մեր ուսանողների հաղթող ճանաչվելու արդյունքում << Ընդհանուր գործ>> համառուսաստանյան ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է տարվում նաև ՌԴ <<Слет>> կազմակերպության հետ:
Քոլեջում գործում է կարիերայի կենտրոն, որն ակտիվ համագործակցում է շրջանավարտների և գործատուների հետ , ուսման ավարտից հետո աջակցում է շրջանվարտներին աշխատանք գտնելու հարցում: Կարիերայի կենտրոնը, համագործակցելով նաև քաղաքի, մարզի, ՀՀ այլ քոլեջների հետ, շահառուների կարիքների վերհանման նպատակով պարբերաբար կազմակերպում է հեռավար և դեմառդեմ հանդիպումներ գործատուների, շրջանավարտների ծնողների հետ:
Քոլեջում գործում է ուսանողական խորհուրդ, որի անդամները վարում են ակտիվ ուսանողական կյանք: Վերջիններս ակտիվ մասնակցություն ունեն քոլեջի հասարակական և մշակութային կյանքում: Ձևավորված էկո խմբակի անդամները կազմակերպում են շաբաթօրյակներ, ակտիվ մասնակցում են տարբեր սեմինարների և ուսուցողական ծրագրերի: Քոլեջում ամեն տարի կազմակերպվում է Ուսանողական գիտաժողով ՝այս կերպ ևս ամրապնդելով համագործակցությունն այլ քոլեջների հետ:
Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, որի գրքային ֆոնդը կազմում է ավելի քանի 130 հազար կտոր, իսկ 2015 թվականից գործում է էլեկտրոնային գրադարանը՝ ավելի քանի 4000 միավոր գրականությամբ: Համատեղ աշխատանքի շնորհիվ ամրապնդվում է սերտ կապը համալսարանի հետ: