ChatGPT թեմայով սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART CAFFE-ում տեղի ունեցավ սեմինար՝ ChatGPT թեմայով՝ արհեստական բանականության դերը նորագույն տեխնոլոգիաներում և մասնավորապես՝ բարձրագույն կրթության մեջ:
Ներկա էին համալսարանի և քոլեջի դասախոսները, աշխատակիցները: Սեմինարը վարեց համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Նա նշեց, որ տարատեսակ բոտերը արդեն իսկ ներխուժել են մեր իրականություն ՝ արհեստական բանականությունը դարձնելով առօրյայի անբաժանելի մասը։ Ներկայումս ամբողջ աշխարհում ամենատարածվածը և ամենագործածականը ChatGPT բոտն է, որին էլ նվիրված էր սեմինարը: ChatGPT բոտը բազմաթիվ գործառույթներ է կատարում՝ տեքստ գրելուց մինչև կոդավորում։
Սեմինարն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի, քննարկումների ձևաչափով: