Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի 2022 թվականի հայտերն արդեն բաց են։ Միջազգային ֆորմատով մրցույթը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ՝ այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուներին։
Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական բիզնեսներին լուծումեր առաջարկելու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական բիզնես խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։
2021թ-ին կայացած միջոցառումը Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որն իրականացվեց ՀՀ Կենտրանական բանկի հետ համատեղ։ 2021թ․-ի մրցույթից հետո մասնակից մեկ թիմ հրավեր է ստացել ներկայացնել Հայաստանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում։
Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ 30%-ը։ Մասնակիցները ստացան հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։
2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով։ Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ՝
https://nationinaction.com/bcc2022-apply-as-a-participant/
Մրցույթի մասին նորություններին կարող եք հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով