Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթն ԱՄՆ-ում արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի
Մոնրեալում ամփոփվել է Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթը, որի արդյունքում հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթը «Գրականություն երեխաների համար» անվանակարգում արժանացել է մրցանակի:
Գրական մրցույթի մասնակից երկրներներն էին Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Լիտվան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ռումինան, Լեհաստանը և այլն:
ՎՊՀ դասախոս, վանաձորցի հեքիաթագիրը նաև հրավեր-առաջարկ է ստացել դառնալու հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ:
Էլֆիք Զոհրաբյանը մասնակցել է նաև օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր աշխարհահռչակ գրողի ծննդյան 115-ամյա հոբելյանին:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ավելի քան երեք տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական, նկարչական և երաժշտական ժառանգությանը։ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Էլֆիք Զոհրաբյանը հանդես է եկել «Փոքր ազգերի տառապանքը» զեկույցով: