Բուհ-գործատու համագործակցության շրջանակում հանդիպումները շարունակվում են
Հունիսի 2-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART Caffe-ում տեղի ունեցավ բուհ-գործատու համագործակցության շրջանակում թվով երկրորդ հանդիպումը: Հանդիպում-քննարկման նպատակն է կրթական ծրագրերը, ուսումնական պլանները համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:
Նախատեսվում է ստեղծել բուհ-գործատու հարթակ, որը կմեծացնի հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, կնպաստի մարզի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում գործատուների կողմից բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կրթության անհամապատասխանությունը պրակտիկայում իրականացվող աշխատանքներին, լաբորատորիաների ժամանակից սարքավորումներով հագեցման խնդիրը և այլն:
Քննարկման արդյունքում հնչեցին նաև առաջարկություններ, մատնանշվեցին փոխգործակցության ուղիներ: