Ավարտվեցին մասնագիտական կողմնորոշման հանդիպումները

    Ավարտվեցին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի բուհ-դպրոց կապերի շրջանակներում կազմակերպված ամենամյա հանդիպումները Լոռու մարզի  դպրոցներում։

Հանդիպումները կազմակերպվել են ապագա դիմորդների մասնագիտական կողմորոշման իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով։

2024թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին համալսարանի աշխատանքային խմբերը հանդիպել են  Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր քաղաքների թվով 15 ավագ դպրոցների, ՎՊՀ հենակետային վարժարանի և քոլեջի աշակերտների հետ։ Նրանք ներկայացրել են համալսարանի կառուցվածքը,  մասնագիտությունները բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, վարձավճարները, ուսանողական նպաստները և զեղչային համակարգը, շարժունության ծրագրերը տեղեկատվություն է տրամադրվել նաև ընդունելության միասնական քննությունների և կարգի  վերաբերյալ։

Previous Article
Next Article