Բնական գիտությունների ֆակուլտետ
Դեկան Գրիգորյան Հերմինե Ֆերդինանտի՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ
հեռ. (+374.322) 2-42-59 (ներքին 117)
Գոհար Եթիմյան — Գործավար
Օսիպյան Մարգարիտա- Գործավար
Ֆակուլտետը ներգրավված է բուհի կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումների և համալսարանական կրթական ծրագրերի կազմման գործընթացում:
- Ամբիոնների կողմից վերամշակվել են թողարկվող մասնագիտության առարկաների ուսումնամեթոդական փաթեթները, ուսումնական պլանին համապատասխան փոփոխվել են առարկայական ուսումնական ծրագրերը, վերամշակվել դասախոսական տեքստերը:
- Նորուսումնական պլաններին համապատասխան վերամշակվել են մասնագիտությունների տեղեկագրքերը:
- Թողարկող ամբիոնների կողմից կազմվել են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Ներկայումս ամբիոնները զբաղված են թերությունների վերացման և հիմքերի ապահովման գործընթացներով:
- Որակիապահովման կենտրոնի, ինչպես նաև ֆակուլտետի կրթական ծրագրերի մշակման խմբերի կողմից հարցումներենանցկացվելուսանողներիշրջանում ուսումնական ծրագրերի, դասավանդմանմեթոդների, նրանցորակիապահովման , գնահատմանչափանիշներիմեխանիզմներիբարելավմանուղիների, կրթականբարեփոխումներիընթացքիվերաբերյալ:
- Կատարվելէդասախոսականկազմիվերապատրաստումօտարլեզվից, ինֆորմատիկայից, իրավագիտությունիցևմանկավարժությունից:
- Առաջին կուրսի ուսանողներին տեղեկատվություն է տրամադրվել կրթական համակարգի և ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման վերաբերյալ:
- Ֆակուլտետի ամբիոններիվարիչները, լաբորանտները և դասախոսները մասնակցել են ՈԱԿ-ի սեմինարներին, խորհրդատվություններին, ինչպես նաև կրթական ծրագրերի ինքնավերլուծության աշխատանքներին:
Ֆակուլտետը բակալավրիատի կրթության ծրագրեր է իրականացնում հետևյալ մասնագիտությունների գծով.
011401.05.6 — “Մաթեմատիկա” — առկա և հեռակա համակարգեր /մանկավարժության բակալավր/,
056201.01.6 -“Մաթեմատիկա” — առկա և հեռակա համակարգեր /մաթեմատիկայի բակալավր/,
050200 — “Ինֆորմատիկա” — հեռակա համակարգ /մանկավարժության բակալավր/,
061101.01.6- “Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա” — առկա և հեռակա համակարգ /ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավր/,
056802.01.6 — “Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա” – առկա համակարգ /ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բակալավր/,
055102.01.6 — “Ռադիոֆիզիկա” — առկա համակարգ /ռադիոֆիզիկայի բակալավր/,
011401.04.6 — “Ֆիզիկա” — առկա համակարգ /մանկավարխության բակալավր/,
051101.01.6 — “Կենսաբանություն” — առկա և հեռակա համակարգ / կենսաբանության բակալավր/,
011401.01.6 — “Կենսաբանություն” առկա և հեռակա համակարգեր /մանկավարժության բակալավր/,
053101.02.6-“Դեղագործական քիմիա” առկա և հեռակա համակարգ/ դեղագործական քիմիայի բակալավր/,
020100 — “Քիմիա” հեռակա համակարգ /քիմիայի բակալավր/:
Մագիստրատուրայի կրթական ծրագիր իրականացվում է հետևյալ մասնագիտության գծով.
011401.05.7 — “Մաթեմատիկա” – առկա համակարգ /մանկավարժության մագիստրոս/,
011401.06.7- “Ինֆորմատիկա”- առկա համակարգ /մանկավարժության մագիստրոս/,
011401.04.7-“Ֆիզիկա” — առկա համակարգ /մանկավարժության մագիստրոս/,
011401.01.7-“Կենսաբանություն”-առկա համակարգ/մանկավարժության մագիստրոս/,
053101.02.7-“Դեղագործական քիմիա” առկա համակարգ/ դեղագործական քիմիայի մագիստրոս/:
Ֆակուլտետի ուսումնամեթոդական աշխատանքները սպասարկում են ֆիզիկայի երեք, ինֆորմատիկայի երկու, կենսաբանության ութ, քիմիայի երեք և գիտահետազոտական կոմպլեքս լաբորատորիաները:
Բնական գիտությունների ֆակուլտետը ստեղծվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 16.05.2020թ. № 15 նիստի 35-Լ որոշմամբ:
Բնական գիտությունների ֆակուլտետն իր գործունեությունն իրականացնում է ըստ “Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան” հիմնադրամի “Ֆակուլտետի օրինակելի կանոնադրության” ընդունված գիտխորհրդի նիստում (Ընդունված է ՎՊՀ-ի գիտական խորհրդի կողմից, 06.03.2019թ.), համալսարանի և ֆակուլտետի ռազմավարությունների հիման վրա` հենվելով ՀՀ կրթության մասին օրենքի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացած հրահանգների ու որոշումների, ինչպես նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի որոշումների հիման վրա:
Ֆակուլտետում գործում են 2 մասնագիտական ամբիոններ, որտեղ աշխատում են հիմնական հաստիքներով և ժամավճարային կարգով 60 դասախոսներ, այդ թվում գիտության դոկտոր, պրոֆեսոր 4, 36 թեկնածուներ, որոնցից 32-ը՝ դոցենտներ և համահամալսարանական ամբիոնների դասախոսներ:
Բնական գիտությունների ֆակուլտետում ուսանում են մոտ 403 ուսանողներ, որոնցից 251-ը՝ առկա, 114-ը՝ հեռակա և 38-ը մագիստրատուրա բաժիններում:
Իրականացվող կրթական ծրագրեր
Մանկավարժության բակալավրի որակավորմամբ
Մաթեմատիկայի բակալավրի որակավորմամբ
Ինֆորմատիկայի
բակալավրի որակավորմամբ
բակալավրի որակավորմամբ
Ֆինանսական մաթեմատիկայի բակալավրի որակավորմամբ
Ռադիոֆիզիկայի բակալավրի որակավորմամբ
Քիմիայի
բակալավրի որակավորմամբ
բակալավրի որակավորմամբ