«Բիայնա» երգչախմբի համերգը

 2025 թ․ դեկտեմբերի 16-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում կայացավ ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի  համերգը։    

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտորը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ։ Համերգի ընթացքում հնչեցին  Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Կարա Մուրզայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Կզարթմյանի, Թաթուլ Ալթունյանի, Ջեյմս Գյոզալյանի ստեղծագործությունները՝ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Կարինե Երիցյանի նվագակցությամբ:  Հնչեց  նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի «Կարոտի երգ» ստեղծագործությունը, որը երգչախմբի համար բազմաձայնել է «Բիայնայի»  գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը, իսկ դաշնամուրային նվագակցությունը հեղինակել է ՎՊՀ նախկին շրջանավարտ, երգչախմբի նախկին երգչուհի Անահիտ Ստեփանյանը։           

 «Բիայնա» երգչախմբի կատարումները ևս մեկ անգամ վկայում են, որ ազգային երգարվեստը ոչ միայն պահպանում է իր կենսունակությունը, այլև շարունակաբար հարստանում է նոր շնչով ու ստեղծագործական որոնումներով:  Երգչախումբն իր գործունեությամբ հավատարիմ է հայ մշակույթի պահպանման վեհ առաքելությանը։ Այն ներկայացնում է հայկական մաքուր ու ինքնատիպ երգարվեստը՝  նրա ավանդական շունչը փոխանցելով նոր սերունդներին։                               

Previous Article